ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Մրցույթ երիտասարդ գիտնականների համար
26.11.2013 | 14:26

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ հայտարարում է «Լավագույն գիտական նախագիծ-2013» խորագրով մրցույթ երիտասարդ գիտնականների համար:
Մրցույթը միտված է մեր երկրի մտավոր ներուժի՝ ի դեմս տաղանդավոր, ստեղծագործող երիտասարդների առավել արդյունավետ օժանդակմանը, երիտասարդ գիտնականների տեսական և կիրառական նշանակություն ունեցող լավագույն նախագծերի բացահայտման միասնական համակարգի ներդրմանը: Դրանք առաջին հերթին պետք է լինեն նախագծեր, որոնք վերջնական արտադրանքի (արդյունքի) ներդրմանը և առևտրայնացմանը հասնելու հնարավորություն կտան:
Գիտահետազոտական նախագծեր կարող են ներկայացվել հետևյալ ուղղություններով՝ տեխնիկական գիտություններ (ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, հանքագործություն, շինարարություն, ճարտարապետաշինություն, դիզայն, ռադիոտեխնիկա, էլեկտրատեխնիկա, էներգետիկա, ավտոմատիկա, կապ, մեքենա եւ սարքաշինություն, նոր նյութերի ստացման տեխնոլոգիա, գեոդեզիա), բնական գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, երկրի մասին գիտություններ, կենսաբանություն, կենսատեխնոլոգիաներ, բժշկագիտություն, դեղագիտություն, կենսաքիմիա, բժշկական կիբեռնետիկա), հումանիտար և սոցիալ-տնտեսական գիտություններ (պատմություն, քաղաքագիտություն, մշակութաբանություն, իրավագիտություն, սոցիոլոգիա, մանկավարժություն, մարքեթինգ, հաշվապահություն, վիճակագրություն):
Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ:
Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով։
Մրցույթին կարող են ներկայացվել այն նախագծերը, որոնք մինչև մրցույթի անցկացումը չեն արժանացել այլ դրամաշնորհային ծրագրերի, պարգեւների:

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ